Մոսկվայի Տրիումֆալ հրապարակում օգոստոսի 31-ի չարտոնված ցույցի մասնակիցներին դատական պատասխանատվության են ենթարկելու:

Տասնյակ ձերբակալվածների մեջ են ընդդիմադիր գործիչներ Սերգեյ Ուդալցով, Կոնստանտին Կոսյակինը, Էդուարդ Լիմոնովը, Բորիս Նեմցովը եւ այլք: Նրանք մեղադրվում են ցուցերի անցկացման կաննոները խախտելու մեջ:

Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի է ունեցել հերթական ակցիան` ի պաշտպանություն Սահմանադրության 31-րդ հոդվածի, որը երաշխավորում է ժողովների ազատությունը:

Ցույցի մասնակից Եվրախորհրդարանի չորս պատգամավորները  քննադատել են ռուսական իշխանություններին ցուցարարների նկատմամբ կոշտ վերաբերմունքի համար: Ցույցեր են կայացել մի քանի այլ քաղաքներում եւս, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դատական լսումները կայանալու են սեպտեմբերի 9-ին: