Առաջիկա օրերին Հայաստանի Ազգային ժողովը 50 նոր համակարգիչ կստանա Չինաստանից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Հույս ունեմ, որ այդ նոր համակարգիչները կլուծեն խորհրդարանի հագեցվածության խնդիրը գոնե այս փուլում: Այդ ժամանակ մենք կարող ենք համեմատաբար արագագործ համակարգիչները, որոնք հիմա գտնվում են խմբակցության ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների մոտ, փոխանցել հանձնաժողովների ու վարչությունների փորձագետներին»,-ընդգծել է Թովմասյանը:





























