Beeline-ը պարգեւատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Արի գնանք» մրցույթի հաղթողին:

Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Beeline-ի գլխամասային գրասենյակում: Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Արի գնանք» մրցույթի հաղթող Սպիտակ քաղաքի բնակիչ Արայիկ Թամամյանին հանձնեց  գլխավոր մրցանակը` ճամփորդական ուղեգիր դեպի Եգիպտոս։ Մրցույթի պայմանների համաձայն` մասնակիցները պետք է նշեին, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: Մրցույթի մրցանակն էր ճամփորդական ուղեգիր դեպի այն երկիր, որտեղ երազում է լինել մասնակիցը:

«Այս մրցանակը ինչպես մեզ, այնպես էլ հաղթողի համար առանձնահատուկ է, քանի որ այն հանդիսացավ յուրահատուկ հարսանեկան նվեր նրա նորաստեղծ ընտանիքի համար: Մրցույթի կանոնների համաձայն նախատեսված մրցանակն էր ուղեւորություն մեկ անձի համար դեպի Պորտուգալիա` այն երկիր, որը նշել էր մասնակիցը: Սակայն, մենք որոշեցինք դարձնել այս ճամփորդությունը նաեւ հարսանեկան եւ նվիրել ուղեգիր երկու անձի համար: Ճամփորդության ուղղությունը հաղթողի ցանկությամբ Պորտուգալիայից տեղափոխվեց Եգիպտոս, չէ որ կարեւորը ոչ թե երկիրն է, այլ սիրելի մարդու կողքին լինելը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նորապսակներին եւ մաղթում անմոռանալի տպավորություններով լի ճամփորդություն, որոնք կմնան նրանց հետ ամբողջ կյանքում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Արի գնանք» մրցույթն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում եւ նվիրված էր «Ռոումինգ փաթեթներ» ծառայության գործարկմանը: Ծառայության շրջանակում Beeline բջջային կապի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կարող են մուտքային, ելքային դեպի Հայաստան եւ ելքային տեղական զանգերի, ինչպես նաեւ 1 մեգաբայթ ինտերնետի համար վճարել միասնական սակագին սկսած 50 դրամից: Ծառայությունը գործում է Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Իսպանիա, Կիպրոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Պորտուգալիա, Թաիլանդ, Ֆրանսիա եւ Չեխիա երկրների տարածքում:

«Ռոումինգ փաթեթներ» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում: