Պակիստանցի բարձրաստիճան սպաների պատվիրակությունը Վաշինգթոնի օդանավակայանում «նվաստացուցիչ հարցաքննության» է ենթարկվել։

Պակիստանյան հեռուստաալիքի տեղեկություններով, սկանդալը տեղի է ունեցել Վաշինգթոնի Դալլեսի անվան օդանավակայանում (Washington Dulles International Airport): Ինը հոգուց բաղկացած պակիստանցի բարձրաստիճան սպաների պատվիրակությունը ԱՄՆ էր ժամանել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրավերով։

Պակիստանցիները Վաշինգթոնում միջազգային չվերթից առաջ հանվել են օդանավից եւ ենթարկվել նվաստացուցիչ հարցաքննության:

Ըստ մի շարք լրատվամիջոցների, միջադեպի պատճառը անզգույշ դիտողությունն է եղել. իբր պատվիրակության անդամներից մեկը, նստելով ինքնաթիռ, ասել է. «Հուսով եմ, սա իմ վերջին թռիչքն է»: Արտահայտությունը կասկածելի է թվացել ուղեկցորդներին եւ նրանք ահազանգ են հնչեցրել:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ, այդուհանդերձ, բարձրաստիճան սպաների պատվիրակությունը որոշել է լքել Վաշինգթոնը: