Սեպտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, նշվում է իբրեւ Գիտելիքի միջազգային օր (Ֆոտոռեպորտաժ

Այսօր հանրապետության դպրոցներ առաջին դասարանցու կարգավիճակով մուտք կգործեն ավելի քան 37 հազար աշակերտներ։ NEWS.am-ի թղթակցին նման տեղեկություններ հայտնեցին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից՝ միաժամանակ նշելով, որ վերջնական թվերը կճշտվեն միայն սեպտեմբերի 5-ից հետո։

Նշենք, որ սեպտեմբերի առաջին 10 օրերը ՀՀ ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը կաշխատի «Զգուշացե՜ք, երեխաներ են» կարգախոսով։ Ճանապարհային ոստիկանությունը հատուկ ուշադրություն կդարձնի  հատկապես ուսումնական հաստատություների շրջակա հատվածներին։

Այսօր՝ սեպտեմբերին 1-ին, ճանապարհապարեկային ծառայությունը աշխատանքի է դուրս եկել սովորականից շուտ՝ տեղական ժամանակով 08։00-ին։