Alphabet Inc. ինտերնետ-հսկան, որը Google ընկերության սեփականատերն է, անօդաչու թռչող սարքերով ապրանքների առաքման կոմերցիոն ծառայությունը կթողարկի 2017 թվականին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Project Wings նախագծի ղեկավար Դեւիդ Վոսը պատմել է, որ ընկերությունը բանակցություներ է վարում ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչության (FAA) եւ շահագրգիռ այլ կառույցների հետ՝ մինչեւ 152 մետր բարձրությամբ անօդաչու սարքերն օգտագործելու շուրջ:
Ըստ Gazeta-ի, հետազոտության անցկացումից 2 տարի անց ընկերությունը YouTube-ում տեսահաշվետվություն էր հրապարակել, որում ներկայացված են Ավստրալիայում անօդաչու թռչող սարքերի նախատիպերի դաշտային փորձարկումները: Այժմ ընկերությունը կատարելագործված սարքերը փորձարկել է NASA-ում:





























