Ի հեճուկս ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիայի ՝ երկրի սահմանների անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, լրագրողներին հավաստիացրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա պնդմամբ, թեեւ Հայաստանի զորամասերում տարբեր միջադեպեր են լինում, բանակն ի վերջո կատարում է իր խնդիրը, իրականացնում է մարտական հերթապահություն, զինծառայողները գտնվում են անվտանգության մեջ եւ կատարում են իրենց պարտքը: Նախարարը հավաստիացրել է, որ այսօր Հայաստանի զինված ուժերում կան զորամասեր, որոնք իրենց սոցիալ-կենցաղային պայմաններով եւ ուսումնանյութական բազայով չեն զիջում խորհրդային բանակին եւ կարող են մրցակցել օտարերկրյա շատ պետությունների հետ:



























