Twitter-ն աստղիկով նշվող «Ընտրված» գործառույթը փոխարինել է սրտի տեսքով «Ինձ դուր է գալիս» գործառույթով: Ընկերության հայտարարության համաձայն, դա արվել է, որպեսզի ծառայությունն ավելի պարզ դառնա եւ ավելի հաճախ օգտագործվի օգտատերերի կողմից:

«Սիրտն ունիվերսալ խորհրդանիշ է՝ հասկանալի ցանկացած լեզվով, ցանկացած մշակույթում եւ ժամային գոտում: Սիրտն ավելի արտահայտիչ է, թույլ է տալիս զգացողությունների մի ամբողջ շարք փոխանցել եւ հեշտությամբ շփվել մարդկանց հետ: Հետազոտության ընթացքում մենք պարզել ենք, որ մարդիկ սիրում են այն»,- հավաստում են ընկերությունում:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նույնպիսի փոփոխությունների է ենթարկվելու նաեւ կարճ տեսահոլովակների Vine հավելվածը: