Google-ի՝ դիզայնի գծով փոխտնօրեն Մաթիաս Դուարտեն քննադատել է Microsoft-ի Windows 10 նոր օպերացիոն համակարգը՝ այն անվանելով XP-ի հնացած նմանակը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Հենց նոր իմ պլանշետում Windows 10 տեղադրեցի: Հուզված սպասում էի որեւէ որ բանի, բայց պարզվեց, որ այն նույն XP-ն է՝ հարթ դիզայնով»,- գրել է Դուարտեն եւ հավելել. «#Windows10... Ավելի շուտ Windows՝ 10 տարի առաջ»:
«Հնարավոր է՝ ոմանց համար այն ինչ-որ նոր բան ունի, բայց ոչ ինձ համար»,- գրել է նա:
Ըստ Lenta.ru-ի, Windows 10 օպերացիոն համակարգը հասանելի է 2015 թվականի հուլիսի 29-ից: 2016 թվականից ընկերությունն ինֆորմացիոն համակարգը կվերածի «երաշխավորված թարմացման»:





























