Ադրբեջանում զենքի առեւտրով զբաղվող երկու մարդ են ձերբակալվել: Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նագան» համակարգի ատրճանակը 2 հազար մանաթով վաճառելու պահին ձերբակալվել է Շեքի քաղաքի բնակիչ Բախտիյար Մամեդովը, հաղորդում է Trend-ը` հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին:

Հարուցվել է քրեական գործ: