Թուրքիայի Իզմիրի նահանգի շրջաններից մեկում գողը մի խանութից գողացած 800 տուփ ծխախոտը  տեղափոխելու համար ոստիկաններից է պարկ ուզել։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ առավոտյան խանութի սեփականատերը տեսել է գողության փաստը եւ այդ մասին շտապ հայտնել ոստիկանություն։

Պարզվել է, որ գողը, խանութից դուրս բերված ծխախոտները թաքցրել է մի լքված շենքում, այնուհետեւ մոտակա խանութ է մտել եւ ոստիկաններից  պարկ խնդրել, նշելով, թե տեղափոխելու իրեր ունի։ Ոստիկանները տվել են պարկը, հետեւել գողին եւ ձերբակալել ծխախոտները պարկերը լցնելու պահին: