«Զինանոց 2015»թ. կանխարգելիչ միջոցառման շրջանակում, հոկտեմբերի 25-ին ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկությունների հիման վրա Ռուբեն Սեւակի փողոցի մի բնակարանում եւ այդ հասցեին կից ավտոտնակում, խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են որսորդական հրացան, 2 ատրճանակ, 24 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Հայտնաբերվել են նաեւ կանեփանման բույսի հատիկներ եւ կաթոցիկ՝ կանեփանման հետքերով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում