Եղեգնաձոր քաղաքի 16-ամյա բնակիչ Նարեկը 2 տարեց կնոջ սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել  ոստիկանություն:

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Եղեգնաձորի Իսակովի 25 տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի դին՝ գանգուղեղային վնասվածքներով:

ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 30-ին քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ մի երիտասարդ մոտ 1 շաբաթ առաջ ոսկյա իրերի առքուվաճառքով զբաղվող Եղեգնաձորի մի բնակչի վաճառել է ոսկյա ականջօղեր, որոնք պատկանել են սպանված կնոջը:

Նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է հոկտեմբերի 24-ին, Վայոց ձորի Վերնաշեն գյուղում հայտնաբերվել է Գոհար Բարսեղյանի դին՝ վնասվածքների հետքերով: Նարեկը խոստովանել է, որ այդ կնոջը նույնպես ինքն է սպանել՝ ոսկյա ականջօղերը հափշտակելու նպատակով:

Ականջօղերը վաճառողը եղեգնաձորցի 16-ամյա Նարեկն էր, որին քրեական հետախույզները նույն օրը բերման ենթարկեցին: 16-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է սպանել 91-ամյա կնոջը:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում