Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները, հոկտեմբերի 26-ից նոյմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տուգանային հրապարակ է տեղափոխել 74 տրանսպորտային միջոց:
Տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաներից մեկի խլացուցիչը առանց համապատասխան թույլտվության է եղել, վերասարքավորված է եղել աղմուկով երթեւեկելու համար: 44 մեքենայի վարորդ եղել են ոչ սթափ վիճակում, 29-ը՝ առանց համապատասխան փաստաթղթի:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











