Apple-ը կարող է թողարկել 4 մատնաչափ էկրանով iPhone, որը iPhone 5s-ի բարեփոխված տարբերակը կդառնա։ Այս մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոյին։

Նրա խոսքով՝ գաջետի շնորհանդեսը կկայանա 2016թ. առաջին կեսին։ Սարքավորումը կունենա Ա9 չիպ, որն օգտագործվել է iPhone 6s-ում եւ iPhone 6s Plus-ում, սակայն այն դժվար թե ունենա 3D Touch գործառույթ։

Վերլուծաբանի խոսքով՝ այսօր դեռ նկատվում է 4 մատնաչափ էկրանով iPhone-ի կայուն պահանջարկ, եւ iPhone 5s-ի պահանջարկն ավելի մեծ է, քան iPhone 5c-ինը։ Այդ պատճառով տրամաբանական է, որ Apple-ը կթողարկի հենց 5s-ի բարեփոխված տարբերակը, փոխանցում է Gazeta-ն։