Մարզերում հոկտեմբերի 19-ից 25-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միրջոց:

Դրանցից 3-ը գտնվել են հետախուզման մեջ, 45-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 2-ի համարանիշերը եղել են փոխարինված, իսկ 7 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել: