Ֆինլանդիայում 6 երկրներից գիտնականների խումբը տարեցների համար բջջային նավիգատոր են ստեղծել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆիննական Տեխնոլոգիական հետազոտությունների VTT կենտրոնի տեղեկատվությունը:

Ե՛վ համակարգչում, ե՛ւ բջջային սարքավորումներում աշխատող հավելվածը տարեց սերնդի ներկայացուցիչներին օգնում է ավելի կողմնորոշվել հասարակական տրանսպորտից օգտվելու ժամանակ: Այն մարդուն ներկայացնում է ամբողջ երթուղին՝ հուշելով, օրինակ, թե որ կանգառում է հարկավոր իջնել տրանսպորտից, ինչպես նաեւ հիշեցնում է ավտոբուսների չվացուցակը:

Տեխնոլոգիան արդեն փորձարկվել է Հելսինկիում, Վիեննայում եւ Սան Սեբաստիանում: Ծառայությունը բոլորի համար հասանելի կդառնա 2017 թվականից, իսկ առայժմ VTT-ում գործընկերներ են փնտրում՝ նախագիծը շուկա դուրս բերելու համար: