2015թ. երրորդ եռամսյակում Facebook սոցիալական ցանցում գրանցված հաշիվները 60 միլիոնով շատացել են։ Հոկտեմբերի 30-ի դրությամբ աշխարհում կա ավելի քան 1.55 մլրդ օգտատեր, ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Այս ցուցանիշը չափվում է ամեն ամիս։

Facebook-ում եւ Instagram-ում ամերիկացիներն անց են կացնում ինտերնետում անցկացրած ժամանակի 20 տոկոսը։ Սեպտեմբերին ամեն օր սոցցանցից օգտվող բջջային օգտատերերի քանակը աճել է 27 տոկոսով եւ կազմել է 894 մլն մարդ, փոխանցում է Lenta.ru-ն։