ՆԱՍԱ-ն հրապարակել է 2014թ. հոկտեմբերին տեղի ունեցած Antares հրթիռի պայթյունի լուսանկարները։ Հրթիռը պետք է ուղեծիր հաներ Միջազգային տիեզերական կայանի համար սննդամթերք եւ գիտական սարքավորումներ տեղափոխող Cygnus բեռնատար տիեզերանավը։
2015թ. վերջին ՆԱՍԱ-ն հրապարակել է վթարի սեփական հետաքննության արդյունքները։ Գործակալությունը նշել է, որ դրա հիմնական պատճառը AJ-26 շարժիչի պայթյուն է եղել, փոխանցում է Lenta.ru-ն։
2014թ. հոկտեմբերի 29-ին Antares հրթիռը պայթել էր թռիչքից մի քանի վայրկյան անց։ Վթարի պատճառով այդ հրթիռների գործածումը եւ Cygnus տիեզերանավերի արձակումը ժամանակավորապես դադարեցվել էր։
































