Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի պաշտոնական կայքը կոտրելուց հետո, իրենց sifreciler.net կոչող խումբը կոտրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի եւ պետնախարար Մեհմեդ Այդընի պաշտոնական կայքերը։
Հաքերները, կայքերը կոտրելուց հետո զանգահարել են «Դողան» լրատվական գործակալություն եւ տեղեկացրել իրենց գործողության մասին։
Հաքերները կոտրած կայքերում թողել են քաղաքական հաղորդագրություններ։ Օրինակ՝ ներքին գործերի նախարարի կայքում թողել են հետեւյալ գրությունը. «Խոսում է այն մարդը, ում չեք կարող գտնել։ Քեզ մոտ էլ որոշեցինք այցելել պարոն Բեշիր Աթալայ։ Բոլորը խնդիրներ ունեն։ Ձեր խնդիրն էլ այն է, որ շրջում եք Թուրքիայով մեկ եւ քննարկում առաջիկա հանրաքվեի համար «այո» կամ «ոչ»-ը։ Բայց նախ մեզ լսիր։ Անօթեւանների հետ հանդիպեք, նրանց խնդիրները լուծեք։ Նախ անտունների հետ հանդիպեք։ Պակիստանի սոված երեխաների հետ հանդիպեք, հետո մտածեք հանրաքվեի մասին։ Կրկին անգամ հանդիպելու անկնկալիքով, հրաժեշտ եմ տալիս։ Նախ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, հետո Ռեջեփ բեյը ( Ռեջեփ Թայիփ Էրդողան), եւ Քըլչդարօղլուն, հերթով գալիս եմ»։


























