Vimpelcom Ltd. հեռուստահաղորդակցման հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն նորվեգացի Ջո Լունդերը Օսլոյի օդանավակայանում կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Կատո Շյոտսը։

Իրավաբանի խոսքով՝ Լունդերին մեղադրանք է ներկայացվել, սակայն ինքը դեռ չի ծանոթացել դրա բնույթին։ Նա նշել է, որ խոսքն ամենայն հավանականությամբ կոռուպցիոն գործի մասին է, որի մեջ ներգրավված էր Vimpelcom Ltd ընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ջո Լունդերը լքել էր իր պաշտոնը 2015թ. ապրիլին։