Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածները, մահացածների հարազատները եւ Երեւանից մեկնած` կառավարության ներկայացուցիչները մերձմոսկովյան Ռամենսկի օդանավակայանում սպասում են թռիչքին։
Օդանավակայանում գտնվողները «Ֆեյսբուքում» լուսանկարներ են տեղադրել, Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռից, որով հատուկ չվերթով քիչ անց կուղեւորվեն Հայաստան։
Հիշեցնենք, որ օդանավում սարսափելի վթարից տուժած 32 ուղեւորներն են, հայկական պատվիրակության անդամները, որի կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նաեւ զոհվածների 17 հարազատներ։ Ինքնաթիռը կբերի նաեւ վթարից 8 զոհվածների մարմինները:
Նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: Յոթ մարդ զոհվել է։ Եվս մեկը մահացել է հիվանդանոցում։
Ավտովթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տեղեկությունների համաձայն, վարորդը քնել էր ղեկին։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։



Լուսնակարները` Ռաֆիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից





























