«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) USB մոդեմները կտրամադրի 0 դրամ սակագնով:  Առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներին, ովքեր կկնքեն շարժական ինտերնետի «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային փաթեթների օգտագործման համապատասխան պայմանագիր:

«Hi Line ֆիքսված ինտերնետի աշխարհագրության ընդլայմանը եւ նոր սակագնային փաթեթների գործարկմանը զուգահեռ, մենք ընդլայնում ենք երրորդ սերնդի ցանցը եւ նոր առաջարկների միջոցով բարձրացնում նաեւ շարժական ինտերնետի հասանելիության աստիճանը: Մեր հաճախորդները կարող են ընտրել այն տարբերակը, որն առավել գերադասելի է վերջիններիս համար»,- նշել է «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետը համակարգչից GPRS, EDGE կամ 3G  տեխնոլոգիաների միջոցով ինտերնետ ցանցին միանալու պարզ լուծում է: Դրա համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել  Beeline SIM քարտը USB մոդեմի մեջ եւ միացնել այն համակարգչին: