Ռումինացի փրկարարները Սեւ ծովում խորտակվող նավից դուրս են բերել 17 թուրք նավաստու։

Թուրք նավաստիների կողմից ազդանշանը հնչել է այն բանից հետո, երբ մետաղաջարդոն տեղափոխող նրանց Medi նավը սկսել է կողքի թեքվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բոլոր 17 նավաստիները փրկվել են։