Իրանի իշխանություններն ամերիկյան Washington Post պարբերականի լրագրող Ջեյսոն Ռեզայանին մի քանի տարվա ազատազրկման են դատապարտել: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամմադին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա այլ մանրամասներ չի ներկայացրել եւ չի հստակեցրել, թե ինչ դատավճիռ է կայացվել:
Այս տարվա փետրվարին իրանցի դիվանագետը Washington Post-ի լրագրողին մեղադրել էր լրտեսության մեջ: 2014 թվականին Թեհրանում ամերիկյան պարբերականի հատուկ թղթակիցը կնոջ հետ ձերբակալվել էր՝ առանց պատճառների պարզաբանման: Մի քանի ամիս նրան մեղադրանք չէր առաջադրվում:
2015-ի հոկտեմբերին լրագրողին դատապարտեցին «լրտեսության» գործով:




























