Այսօր` սեպտեմբերի 1-ին կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալ է հանձնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին:

Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետի օգոստոսի 10-ի որոշմամբ, Իսահակ Իսահակյանը պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով` պետական կառավարման համակարգում ունեցած երկարամյա անբասիր գործունեության եւ ֆինանսական համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի եւ ներդրած ավանդի համար: