Anonymous հաքերների խումբը սոցիալական ցանցերում տարածել է Կու կլուքս կլանի ենթադրյալ կողմնակիցների կամ աջակցողների ցանկը, որտեղ հազարից ավելի անուն կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, հաղորդում է ВВС-ն:

Ցանկում են Facebook եւ Google+ սոցիալական ցանցերի օգտատերեր, որոնք միացել կամ «լայքել» են Կու կլուքս կլանի հետ կապված խմբերին:

Ուղեկցվող տեղեկատվության մեջ նշվում է, որ ազգանունների թվարկումը ստացվել է ոչ թե էջեր կոտրելով, այլ վերլուծական աշխատանքի շնորհիվ, հաղորդում է Lenta-ն:

«Այդ ցանկի մարդիկ ստուգվել են բաց եւ փակ մեթոդներով»,-պնդում են հաքերները:

Ցանկի հրապարակումը Anonymous-ի պատասխանն է Կու կլուքս կլանի անդամների սպառնալիքներին, որոնք հնչել են սպիտակամորթ ոստիկանի կողմից սեւամորթ տղայի սպանության հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ:

«Մենք երբեք չենք մոռանա Ֆերգյուսոնի բնակիչներին ուղղված ձեր սպառնալիքները, եւ մենք երբեք չեքն ների ձեզ»,-ասված է Anonymous հաքերների խմբի հայտարարությունում: