Ֆրաունհոֆերյան Մակերեւույթների եւ բարակ ժապավենների տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները «էլեկտրական սանր» են մշակել, որը մարդու գլուխը մի օրում ազատում է ոջիլներից։ Գյուտի մասին տեղեկացնում է Popular Science-ը։
Այժմ ոջիլներից մեծ մասամբ բուժվում են հատուկ շամպուններով ու լոսյոններով, որոնք քսելուց հետո սատկած ոջիլներին սանրով հանում են։ Սակայն շամպունը չի գործում մակաբույծների ձվերի դեմ, ինչի հետեւանքով բուժման կուրսն անհրաժեշտ է կրկնել։ Բացի այդ, միջատները գնալով ավելի հաճախ են իմունիտետ ձեւավորում շամպունների դեմ, տեղեկացնում է Lenta-ն։
Ոջիլների խնդիրը լուծելու համար գերմանացի ինժեներները որոշել են սանրի ատամներով էլեկտրական լարում անցկացնել։ Այդ ատամիկների ծայրերը հանդես են գալիս որպես էլեկտրոդներ եւ իրենց շուրջը էներգիա են ճառագում։ Դրա համար էլ էլեկտրոդներով անցնող հոսանքը ճեղքում է օդի մոլեկուլները՝ դրանք գազից սառը պլազմայի վերածելով ։
Արդյունքում օդի մոլեկուլները սպանում են ոջիլներին, ընդ որում մազերի ջերմաստիճանը մնում է սովորական մակարդակում։
Գիտնականները հանգամանալից կերպով փորձարկել են իրենց սարքի անվտանգությունը։ Բացի այդ, պարզել են, որ սանրը մարդուն ընդամենը մի օրով է ազատում ոջիլներից։





























