Պետք է անկեղծ շնորհակալություն հայտնել ռուս բժիշկներին Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով՝ հայաստանցի եւ ռուսաստանցի հայտնի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրել տուժածներին օգնելու համար, եւ պետք չէ նրանց առանձնացնել ըստ ազգային պատկանելիության։ «Մինչեւ մեր ժամանելը մեր ռուս գործընկերները ոչ պակաս մարդասիրությամբ, մարդկայնությամբ պրոֆեսիոնալ կերպով օգնություն էին ցուցաբերել»,- ընդգծել է Մուրադյանը։
Նա կազմակերպած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՌԴ առողջապահական մարմիններին եւ իշխանություններին ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել հայ համայնքին՝ առաջին ժամերին ցուցաբերած օգնության համար։ «Ռուսաստանում կատարված բոլոր ծախսերը հոգացել է ռուսական կողմը, իսկ Հայաստանում՝ հայկական կողմը»,- նշել է նախարարը։





























