BlackBerry ընկերությունը իր առաջին սմարթֆոնն է թողարկել Android օպերացիոն համակարգի հիմքի վրա։ Հեռախոսը Priv անվանումն է ստացել։ Արտադրողը նոր սարքի գնորդներին խոստանում է Android-ով աշխատող այլ սարքերի համեմատ անվտանգության բարելավված համակարգ։
Այդ սարքերը պաշտպանված են BlackBerry-ի ֆիրմային ծածկագրմամբ, իսկ հատուկ DTEK հավելվածը նախատեսված է կասկածելի հավելվածների հետքը գտնելու համար, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Priv-ը թողարկվել է սլայդերի անսովոր ձեւաչափով։ Սարքի սենսորային էկրանի տակ qwerty ստեղնաշար կա։ Սեփական օպերացիոն համակարգը ներդնելու անհաջող փորձերից հետո BlackBerry-ն որոշել է Android-ի հիմքի վրա սմարթֆոն թողարկել։ Blackberry-ին է պատկանում համաշխարհային շուկայի 1 տոկոսից էլ պակասը։ Ընկերությունը նախատեսել է առաջին տարվա ընթացքում մինչեւ 5 մլն Priv վաճառել ։ Անցած եռամսյակի ընթացքում Blackberry-ն ընդամենը 800 հազար սարք է վաճառել։




























