ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ, երկրի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին հրամանագրեր է ստորագրել, որով պարգեւատրել է մի շարք զինվորականների, որոնց մի մասին` հետմահու:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 392 հոգի, որից 16-ը` հետմահու:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 3 հոգի, որից 1-ը` հետմահու: