Ֆրանսիայի արտգործնախարարությունից մեկնաբանել են երգիծական Charlie Hebdo ամսագրի՝ Եգիպտոսում А321-ի ողբերգության թեմայով ծաղրանկարները, տեղեկացնում է Russia Today-ը։
Նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, Ֆրանսիայում լրագրողներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, որը ոչ միշտ է համընկնում պաշտոնական իշխանությունների կարծիքի հետ։
«Շաբաթ օրը սարսափելի ողբերգության մասին տեղեկանալուց անմիջապես հետո առաջիններից մեկն էինք, որ ցավակցություն հայտնեցինք Ռուսաստանի իշխանություններին եւ ժողովրդին»,- նշել է նա։
Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սրբապղծություն է անվանել A321-ի աղետի վերաբերյալ Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարները։
Charlie Hebdo ամսագիրն իր էջերին երկու ծաղրանկար է հրապարակել, որոնք վերաբերում են Եգիպտոսում А321 օդանավի վթարին։





























