Այսօր` սեպտեմբերի 1-ի դրությամբ, Ուսանողական այգում շինություններ կառուցելու դեմ կոլեկտիվ դատական հայցին  միացել են շուրջ 100 քաղաքացիներ։ Նրանց շարքում են, մասնավորապես, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գեւորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը եւ Ադոլֆ Մանթաշյանը, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը եւ այլն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունից:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել Ուսանողական այգում երկու մեծ շինությունների կառուցումը, ապամոնտաժել դրանք եւ այգին վերադարձնել երեւանցիներին: