Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 1-ին  մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի  բացման արարողությանը:

Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է  «Պատվո շքանշանով»:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը պարգեւը  ՈՒԵՖԱ-ի նախագահին է հանձնել ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում:

Նախագահ Սարգսյանն Ավան վարչական շրջանում մասնակցել է  նաեւ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը նվիրված «Նարեկ»  հուշարձանի բացման արարողությանը: Նարեկացի թաղամասի այգում գտնվող հուշարձանի կառուցապատումն ու բարեկարգումն սկսվել է 2009թ.` թաղամասի ներբակային ապօրինաբար զբաղեցված հողամասերի եւ ավտոտնակների տեղում: