Ճապոնական առաջին ռեակտիվ ուղեւորատար օդանավը՝ MRJ (Mitsubishi Regional Jet)-ը շաբաթ բարեհաջող անցել է ժամում մինչեւ 220 կմ արագություն բացելու փորձարկումը:
Ուրբաթ ու շաբաթ Mitsubishi Aircraft Corporation ընկերության կազմակերպած փորձարկումների ժամանակ օդանավին հաջողվել է բարձր արագություն բացել, ինչի շնորհիվ օդանավն առաջին անգամ կարողացել է գետնից պոկել իր առջեւի շասսին, հայտնում է «Կիոդո» գործակալությունը: Այթի պրեֆեկտուրայի օդանավակայանում, որտեղ արվում էին փորձարկումները, հավաքվել էին ճապոնական ավիացիայի նոր «զավակի» երկրպագուները:
Առաջին դետալները Mitsubishi Regional Jet-ի համար, որը պետք է դառնա ամբողջովին Ճապոնիայում արտադրված առաջին ռեակտիվ օդանավը, դեռ հինգ տարի առաջ էին ստեղծվել: Առաջին փորձնական թռիչքը ծրագրված էր այս տարվա մայիսին, սակայն տեխնիկական պատճառներով բազմիցս հետաձգվել է: Ինչպես գործակալությանը հայտնել են ընկերությունից ՝ շաբաթ կատարված փորձարկումները պետք է եզրափակիչ փուլը դառնային MRJ–ի թեստային թռիչքից առաջ, որը ծրագրված է նոյեմբերի 9-15 ժամանակահատվածում: Ճշգրիտ օրը կորոշվի ըստ եղանակային կանխատեսումների, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























