Այսուհետ LiveJournal-ի օգտագործողները այդ կայք կարող են մտնել Facebook-ի իրենց էջից: Դրա համար անհրաժեշտ է սեղմել հատուկ կոճակը, որը հայտնվել է լոգինի եւ գաղտնաբառի կողքին:
Ընդ որում, օգտագործողի համար նոր պրոֆիլ է ստեղծվում բլոգհոսթինգում` սահմանափակ ֆունկցիաներով: Մասնավորապես, հնարավոր է կարդալ ու մեկնաբանել այլ գրառումները, բայց չի կարելի սեփական բլոգ ունենալ:
Ամբողջ աշխարհում ամսական LiveJournal այցելում է 28 մլն մարդ: Բլոգհոսթինգում գրանցված է 26 մլն մարդ:
Facebook-ն ամենատարածված սոցիալական ցանցն է ամբողջ աշխարհում: 2010-ի հուլիսին այդ կայքի օգտագործողների թիվն անցել է 500 մլն-ից:




























