Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջի անցյալը հանգիստ չի տալիս Շվեդիայի դատախազությանը:

Շվեդական դատախազությունը կրկին նրան կասկածում է բռնաբարության մեջ՝ մեղադրելով նրան «սեռական ոտնձգություններ» կատարելու համար: Այդ գործով քննությունը կրկին վերսկսվել է:

Քննությունն անցկացվում է 25 եւ 35 տարեկան երկու կանանց հայտարարության հիման վրա, որոնք իբր տուժել են Ասսանջի գործողություններից, երբ վերջինս օգոստոսի կեսին ժամանել էր Շվեդիա:

Ասսանջի անունը հայտնի դարձավ 76 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնք վերաբերվում էին աֆղանական պատերազմում ամերիկյան զինված ուժերի մարտական առաքելությանը:

Ջուլիան Ասսանջը 38 տարեկան է, նա ծրագրավորող եւ լրագրող է Ավստրալիայից: Կայքը հիմնադրվել է 2006 թվականին: