Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ–ում այսօր՝ նոյեմբերի 7-ին, բախվել են Mercedes եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ կա 4 վիրավոր, որոնք տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:
Վիրավորներից մեկը, որը Իրանի քաղաքացի է, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ հիվանդը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմային գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն է:





























