Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել ռուսական կողմի մեղսակցությունը Մինսկում ռուսական դեսպանատան վրա կատարված հարձակմանը: Հիշեցնենք, որ երեկոյան անհայտ անձինք ռուսական դիվանագիտական առաքելության վրա վառվող հեղուկով շիշ էին նետել:

«Ամենայն հավանականությամբ, նրանց պետք էր այդ միջադեպը, որ ցույց տան, թե տեսե'ք, Լուկաշենկոն արդեն ահաբեկչություն է անում: Սրիկաներ եւ անպետքներ. ավելին ասել ես չեմ կարող»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել «Բելտա» գործակալությունը:

«Հարձակում, մեկ երկու, երեք լրատվամիջոցներում… աննախադեպ ճնշում տնտեսության ոլորտում: Չի ստացվում: Ուզում էին բելառուսական նախագահին «կզացնել», ստացվում է հակառակը: Պետք է այլ միջոցներ փնտրեն»,- ասել է նա եւ հավելել, որ իրենք քննարկելու են ռուսական կողմի մեղսակցությունը:

Մինսկի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «խուլիգանություն» հոդվածով եւ պարզում է երկու կասկածյալների ինքնությունը: