Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հաստատել է Ստամբուլում Վրաստանի քաղաքացու մահվան փաստը:

«Փաստը կրկնակի ստուգվել է հյուպատոսության միջոցով եւ հաստատվել է: Վրաստանի ՆԳՆ-ն արդեն կապվեծ է իր թուրք գործընկերների հետ: Վրաստանի քաղաքացու մահվան փաստի առնչությամբ, արդեն հետաքննություն է ընթանում»,- ասել է Կալանդաձեն ու հավելել, որ տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն:

Հետաքննությունը հակված է ինքնասպանության վարկածին, սակայն մահացածի ընտանիքը հայտարարում է, որ նա Ստամբուլում աշխատում եւ փող էր կուտակում իր հարսանիքի համար եւ ամենայն հավանականությամբ, նրան սպանել են կողոպտելու նպատակով: