Օգոստոսի 31-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի մոտից բերման են ենթարկել 34-ամյա Արթուր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 19-ին թիվ 8 պոլիկլինիկայի բուժքույր, 31-ամյա Սոնա Դ.-ի աշխատասենյակում գտնվող պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 46.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:




























