Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը հերքել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այն հայտարարությունը, թե իբր, հայ-թուրքական գործընթացում «լուռ դիվանագիտություն» է ընթանում:

«Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ի՞նչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Գիտեք. ռուսերեն մի երգ կա «тихо сам с собою, я веду беседу»  Երեւի թուրքերը իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որեւիցե կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն եւ արդյոք,պատրաստ կլինե՞: Ի տարբերություն թուրքական կողմի,մեր խոսքը եւ գործը չեն տարբերվում իրարից»,- հայտարարել է Է. Նալբանդյանը, սեպտեմբերի 1-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական գործընթացում «լուռ դիվանագիտության»  մասին տեսակետը մի քանի անգամ բարձրաձայնել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, նշելով, որ դա ավելի արդյունավետ կարող է լինել: