2010 թ. օգոստոսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 3 դեպք, բացահայտվել 2-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության փորձի 2 դեպք:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. Արձանագրվել է սպանության 7 դեպք, բացահայտվել` 6-ը: Բացահայտվել է սպանության փորձի 1 դեպք: