Ռուսաստանցի ՏՏ միլիարդատեր Յուրի Միլներն ու նրա ամերիկացի գործընկերներ Մարկ Ցուկերբերգն ու Սերգեյ Բրինն այս գիշեր ներկայացրել են իրենց ստեղծած գիտական մրցանակի՝ Breakthrough Prize-ի դափնեկիների ցուցակը։ Մրցանակը շնորհվում է կենսաբանության, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտում կատարած բացահայտումների համար։
Breakthrough Prize մրցանակն ու հիմնադրամը 2012-2013թթ. ստեղծել էին Միլները, Բրինը եւ Ցեւկերբերգը իրենց ընկերների հետ՝ ֆիզիկայի, իսկ հետո նաեւ կենսաբանության եւ մաթեմատիկայի բնագավառում գիտնականներին խրախուսելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դափնեկիրների ընտրությունն ընթանում է մի քանի փուլով՝ սկզբում օնլայն քվեարկության միջոցով թեկնածուներին ընտրում են հիմնադրամի կայքի օգտատերերը, իսկ հետո վերջնական թեկնածուներին ընտրում են նախորդ տարվա հաղթողները։ Նյութական արժեքով Breakthrough Prize-ը Նոբելյան մրցանակից ավելի բարձր է՝ 3 մլն դոլարն՝ ընդդեմ մոտ 1,2 մլն դոլարի։





























