Նյու Յորքի 22-ամյա բնակիչը իրեն ցած է նետել 40-հարկանի շենքի տանիքից եւ ողջ է մնացել, հաղորդում է արտերկրի լրատվամիջոցները: Երիտասարդը վայրէջք է կատարել տան կողքին կայանած Dodge Charger մեքենայի վրա, կոտրել մեքենայի հետեւի ապակին եւ ընկել հետեւի նստատեղին: Նա կոտրել է երկու ոտքերը:
Ոստիկանությունը պարզում է, թե ինչու է երիտասարդը որոշել ինքնասպան լինել, հաղորդում է bagnet.org-ը:
«Ես ատում եմ իմ կյանքը»,- թռիչքից առաջ գրել է 22-ամյա ուսանող-երաժիշտը` Facebook-ի իր էջում: Ականատեսները վկայում են, որ ուսանողը, վայր ընկնելուց հետո, նախքան ուշագնաց լինելը մի քանի անգամ բացականչել է «Իմ ոտքերը»:
Նյու Յորքի բնակիչները սա համարում են «հրաշք փրկություն» եւ հավատում են, որ ուսանողը կվերադառնա կյանք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


























