Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը Ղարաբաղի Հանրապետության 19-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Արցախի ժողովուրդը, ինչպես եւ ողջ հայությունը, հպարտությամբ եւ որպես համազգային տոն նշում է այս կարեւորագույն իրադարձության տարելիցը։
Մեր՝ արցախցի հայերիս որդեգրած դիրքորոշումն, ըստ էության, քաղաքակիրթ էր։ Հռչակագրի ընդունմամբ, մենք մեկ անգամ եւս հաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարիմ լինելը եւ ինքնիշխան պետականություն կառուցելու պատրաստակամությունը։
Արցախի ազատության եւ անկախ պետականության կերտման ճանապարհն անասելի ծանր եւ դժվար է եղել։ Մենք, սակայն, մայր-Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրնակիցների մշտական աջակցության շնորհիվ կարողացել ենք հաղթահարել այդ ամենը»։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանին ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման որոշումը:



























