Սեպտեմբերի 2-ին  «Բայկոնուր» տիեզերակայանից մեկնարկել է «Պրոտոն-Մ» հրթիռակիրը: Նա պետք է ուղեծիր տեղափոխի «ԳԼՈՆԱՍՍ-Մ» երեք արբանյակները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսական գլոբալ նավիգացիոն ԳԼՈՆԱՍՍ արբանյակային համակարգն ամերիկյան GPS-ի կրկնօրինակն է: Դրա օգնությամբ հնարավոր է պարզել տեղակայումն ու շարժման արագությունը մեկ մետր ճշգրտությամբ:

Որպեսզի համակարգը լավ աշխատի՝ ամբողջությամբ ծածկելով երկրագունդը, ուղեծրում պետք է գտնվի առնվազն 24 արբանյակ: Մինչեւ հուլիսի վերջ ուղեծրում եղել է 21 արբանյակ: