Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը իր ամերիկացի գործընկերոջը՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին զգուշացրել է  «խոսքին հետեւելու» անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով  PressTV-ին։

«ԱՄՆ-ի պաշտպանության ղեկավարը ճիշտ կանի՝ վերջ դնի երկրի վերաբերյալ իր նախկին դիրքորոշմանը, վերանայի իր խուլիգանական եւ ագրեսիվ պահվածքը  եւ այսուհետ ավելի խելամիտ եւ շրջահայաց լինի», - ասել է նա։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը չպետք է նոր խնդիրներ ստեղծի, դրանք առանց այն էլ  «տանջում են այնպիսի երկրների, ինչպիսիք են Սոմալին, Աֆղանստանը եւ Եմենը»։