Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Discovery հեռուստաալիքի շենքում պատանդներ վերցրած անձնավորությանը գնդակահարել են շենքի գրոհի ժամանակ: Այդ մասին հայտնել են տեղական ոստիկանության ներկայացուցիչները: Երեք պատանդները, որոնց պահում էր Ջեյմս Լին, գործողության ընթացքում չեն տուժել:
Դրանից մի քանի ժամ առաջ տղամարդը վառելիքի տարայով եւ ատրճանակով մտել էր շենք եւ պատանդներ վերցրել: Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, Լին մի քանի օր շարունակ բողոքի գործողություն էր անցկացնում հեռուստաալիքի շենքի մոտ պաստառներով՝ պահանջելով «ճիշտ» լուսաբանել շրջակա միջավայրի խնդիրները, սակայն տեսնելով, որ իրեն բանի տեղ չեն դնում, որոշել է ավելի արմատական քայլերի դիմել:




























