Hubble տիեզերական աստղադիտակը Տիեզերքի ամենամիայնակ գալակտիկայի լուսանկարն է արել: Այս մասին հաղորդվում է ուղեծրային աստղադիտարանի պաշտոնական կայքում:

Ըստ Lenta.ru-ի, MCG+01-02-015 պարուրաձեւ ոչ մեծ աստղային համակարգը գտնվում է Ձուկ համաստեղծությունում:

Ի տարբերություն մեծ գալակտիկաների, որոնք տեղակայված են գալակտիկ շղթաների երկայնքով, MCG+01-02-015-ը գտնվում է դրանց միջեւ ընկած դատարկ տարածությունում: